Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում «Ակօս» շաբաթաթերթն այլևս չի լինի

am
tourqakan-aviaouxineri-inqnatirneroum-akos-sabatatertn-ayles-ci-lini

Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը: Սակայն նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ` թուրքական ավիաուղիների ղեկավարությունը միակողմանիորեն  խզել է «Ակօս» շաբաթաթերթի հետ կնքած պայմանագիրը:

Գրության մեջ որպես հիմնավորում  միայն նշվում է, որ որոշումը ընդունվել է «անհրաժեշտությունից ելնելով»:

Հարկ է նշել, որ թուրքական ավիաուղիների միջազգային թռիչքներ կատարող ինքնաթիռների թերթերի բաժնում «Ագոսի» թերթերը դրվում էին դեռևս 2013թ-ից:

Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ