Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Թուրքիան, Չավուշօղլուն և քաղաքական շոուն

tourqian--cavousoxloun-e-qaxaqakan-sooun

Ֆրանսիայի արտգործնախարարը Թուրքիայում էր: Հանդիպումներ ու քննարկումներ ունեցավ թուրք պաշտոնատար այրերի հետ: Հանդիպում, ապա նաև համատեղ մամուլի  ասուլիս եղավ թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում:

 

Թուրք-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերի հետ միասին Թուրքիայի արտգործնախարարը մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ մասնավորապես Ֆրանսիայի դիրքորոշմանը և Հայաստանի պահվածքին: Չավուշօղլուն խոսել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման մասին և հայտարարել, որ այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։ Կոշտ ձևակերպում հնչեցրել է ցեղասպանության հարցում Ֆրանսիայի ունեցած դիրքորոշման մասին՝ ասելով. «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։

 

Այնուհետև իր ելույթում Թուրքիայի արտգործնախարարը թիրախավորել է Հայաստանին: Կրկնել այն մաշված կոչը, թե եկեք բացենք արխիվները և համատեղ աշխատելով գանք հստակ եզրակացության:

 

«Եթե Հայաստանը վստահ է իր ուժերի վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը,- ասել է Չավուշօղլուն: - Աշխատանքային այդ խմբում թող ներառվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Բացենք արխիվները»:

 

Եվ ամփոփելով իր առաջարկը՝ նախարարը փորձել է հավաստիացնել, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը:

 

Ահա թե ինչ:

 

Փաստորեն Անկարան արդեն մոտ մեկուկես տասնամյակ շարունակում է կառչած մնալ իր լարած ծուղակին՝ ձգտելով մի օր տեսնել այդ ծուղակում հայտնված ՀՀ իշխանություններին և սփյուռքյան հատվածներին: Նպատակ ունի այդ կերպ համաշխարհային հանրության կարծիքը թյուրիմացության մեջ գցելՑանկանալով իր առաջարկած աշխատանքային խմբում ներառել երրորդ երկրների պատմաբանների ևս՝ Թուրքիան սահուն և աննկատ կերպով փորձում է հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը, դա դարձնել ոչ թե հետևանքների ու հատուցումների քննարկման առարկա, այլ ձևավորել «եղել է, թե չի եղել» հարցադրման շուրջ ծավալվող օրակարգ: Բնականաբար և բարեբախտաբար, ՀՀ իշխանություններն ու պատմաբանները հաջողությամբ խոսափում են այդ որոգայթից ու չեն համաձայնում մասնակցել քննարկումների:

 

Ինչպես ժամանակին արձագանքել էր «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը». «Կարելի է քննարկել Հայոց ցեղասպանության իրականացման պատճառների կամ եղանակների հարցը, բայց ոչ փաստն ինքնին»:

 

Չավուշօլուի և իրպեսների կողմից հատուկ հռետորաբանությամբ կիրառվող «պատմական երկխոսության» այսօրինակ հնարքներն արվում են քարոզչական և դիվանագիտական շահարկումների նպատակներով: Պատեհ-անպատեհ առիթներով թուրք պաշտոնյաները վերոնշյալ թեզերն անընդհատ կրկնում են և ջանում համոզիչ երևալ միջազգային հանրությանը, թե իբր թուրքերը պատրաստ են երկխոսության, իսկ հայերը` ոչ։

 

Բայց մյուս կողմից էլ պիտի նկատել, որ թուրք իշխանավորների այս գործելաոճը պատմաքաղաքական վտանգավորությունից բացի պարունակում է նաև քաղաքական շուի էլեմենտներ՝ հիմնված կեղծիքի վրա: Այլապես ինչպես բացատրել պաշտոնական Անկարայի անգործությունը 2005 թվականից ի վեր, երբ Երևանն առաջարկեց ձևավորել ոչ թե զուտ պատմաբանների աշխատանքային խումբ, այլ միջպետական հանձնաժողով, որը պիտի քններ երկու երկրների հարաբերությունները խաթարող հարցերի ավելի լայն սպեկտր:

 

Ի պատասխան Թուրքիայի առաջարկին՝ ստեղծել պատմաբանների խումբ և աշխատել արխիվների վրա, Երևանը նկատել էր տվել, որ երկու երկրների միջև առկա են ոչ միայն պատմական, այլ նաև քաղաքական խնդիրներ: Ուստի նպատակահարմար դիտվեց միջպետական, միջկառավարական հանձնաժողով ստեղծել և այդ ճանապարհով հասնել փոխըմբռնման: Դե եթե Թուրքիան անկեղծորեն շահագրգիռ է խնդիրների լուծմամբ և պատրաստ է իրական երկխոսության, ապա ինչո՞ւ ընթացք չտվեց Երևանի առաջարկին 14 տարի շարունակ: Ինչո՞ւ, որովհետև միայն կարողանում է Չավուշօղլուի կամ այլոց բերանով հնչեցնել նախապայմաններ, սպառնալիքներ, կամ առավելագույնը՝ պատրաստակամության կեղծ թեզեր: Ոչ ավելին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ