Թուրքիայի քաղաքական այրերը ցավակցություն են հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

am
tourqiayi-qaxaqakan-ayrere-cavakcoutyoun-en-haytnel-mesrop-arqepiskopos-moutafyani-mahvan-kapakcoutyamb

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Այլևս մեզ հետ չէ հայոց Մեսրոպ Բ պատրիարքը: Նա մեր հիշողություններում կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ: Թող ննջի խաղաղությամբ: Ցավակցություններս»:

Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Թուրքիայի նախկին վարչապետ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը։ Նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Թուրքիան ցավով տեղեկացավ Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան մասին: Ես ցավակցում եմ մեր բոլոր քաղաքացիներին, հատկապես նրա ընտանիքի անդամներին և հայկական համայնքին»:

Ցավակցական գրառում է հրապարակվել նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան «Թվիթեր»-ի միկրոբլոգում. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ»:

Նշենք, որ ավելի վաղ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մինչ այդ ցավակցություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ