Թուրքիայում գտնվող միջնադարյան հայկական ամրոցը ոչնչացման եզրին է

am ru
tourqiayoum-gtnvox-mijnadaryan-haykakan-amroce-ocncacman-ezrin-e

Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա շրջանում գտնվող միջնադարյան հայկական Օշինի ամրոցը (թուրք.՝ Սինափ) ամբողջությամբ ոչնչացման եզրին է: Այս մասին տեղեկանում ենք թուրքական milliyet.com-ից:

Հայտնի է, որ 10-11-րդ դարերում կառուցված ամրոցը երկար ժամանակ է՝ լքված է: Այս եզակի կառույցը անհապաղ վերանորոգման կարիք ունի:

Թուրքական լրատվամիջը նշում է, որ միջնադարյան հայկական ամրոցը, որը գրավում է մարդկանց իր տեսքով, իր գոյություն է շարունակում լքված շինության կարգավիճակով:  

Տեղի բնակիչներն անհանգստացած են ամրոցի հետագա ճակատագրով: Նրանք նշում են, որ եթե համապատասխան մարմինները հետաքրքրություն չցուցաբերեն կառույցի հանդեպ, ապա նրա ներքին հատվածն էլ կփլուզվի, ինչպես փլուզվել են արտաքին պատերը: Տեղացիները պահանջում են  վերականգնել ամրոցը և այն զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ