Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Թրամփը չի ճանաչում Իրանի ժողովրդին. Լարիջանի

am en ru
trampe-ci-janacoum-irani-joxovrdin-larijani

Ամերիկացիների խնդիրն այն է, որ նրանք չգիտեն Մերձավոր Արևելքը, մասնավորապես իրանցի ժողովրդին: Նրանք կարծում են, որ տարածաշրջանում իրենց ռազմական նավերը կարող են ստիպել Իրանին հանձվել: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Այս մասին տեղեկանում ենք irna.ir լրատվական կայքից:

Լարիջանին նշել է, որ «ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ երբ քաղաքակիրթ ազգի դեմ վախեցնելու հռետորաբանություն են բանեցնում, այն ավելի միասնական է դառնում»: Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Ամերիկայի առաջնորդի սպառնալիքները միայն միավորել են Իրանի տարբեր քաղաքական շարժումները:

Հիշեցնենք, որ երեկ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրում հարստացված ուրանի պաշարները 3.67% -ով գերազանցել են 300 կգ-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ