Թշնամու կողմից դրված է հայ ժողովրդի տարածքային, ֆիզիկական, մշակութային և հոգևոր ոչնչացման խնդիր. Հայկ Այվազյան

am
tsnamou-koxmic-drvac-e-hay-joxovrdi-taracqayin--fizikakan--msakoutayin-e-hogeor-ocncacman-xndir-hayk-ayvazyan

«Եվրամիության գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի կարգախոսներից մեկը փաստում է հետևյալ իրողությունը. «Հայաստանը օկուպացված է»։ Այս մասին հայտարարում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար  Հայկ Այվազյանը.

 Վերջինս նաև նկատում է. «Այս իրողության արձանագրումից հետո պետք է արձանագրել ևս մեկ իրողություն։ Ինչպես 1915 թ.-ին, այնպես էլ այսօր, հայ ժողովուրդը այս տարածաշրջանում և իր հայրենի հողի վրա, իր ֆիզիկական ներկայությամբ, ինչպես նաև իր ինքնատիպ մշակույթով և արժեհամակարգով արևմտյան ուժային կենտրոնների համար կրկին անգամ խանգարող գործոն և սպառնալիք է դարձել։

Թշնամու կողմից դրված է հայ ժողովրդի տարածքային, ֆիզիկական, մշակութային և հոգևոր ոչնչացման խնդիր։

Կոչ եմ անում բոլորին համախմբվել Հայրենիքի փրկության համար պայքարի շուրջ», -ասում է Այվազյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ