Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Կվերականգնվի Դիարբեքիրի պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

am en
turkey-to-restore-historic-armenian-church-in-diyarbakir

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերանորոգվի: Այս մասին տեղեկանում ենք թուրքական Andolu գործակալությունից:

Հիմնադրամի տնօրինության ղեկավար Անան Էրթեմը հայտարարել է, որ Դիրարբեքիրի հարավ-արեւելյան մասում գտնվող 2 եկեղեցիների վերանորոգման համար, որոնցից մեկը սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին է, իսկ մյուսը ասորական է, ծախսվելու է 15 միլիոն թուրքական լիրա (2,75 միլիոն դոլար):

Նա հավելել է, որ Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարությունը վերանորոգման համար միջոցներ կտրամադրի:

Էրթեմը նշել է, որ շրջանի բոլոր պատմական շենքերը կվերականգնվեն:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Տարիներ շարունակ այն լքված է եղել: 2011 թ. հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (մոտ 700 հազար դոլար) եկեղեցին վերականգնվել է եւ իր դռներն է բացել հավատավոր ժողովրդի առաջ: Սակայն 2015 թ. այն կրկին ավերվել է Թուրքիայի կառավարական ուժերի եւ քրդական ապստամբների միջեւ բախումների ժամանակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ