Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

am
varcapetn-endounel-e-harvardi-hamalsarani-qenedii-anvan-karavarman-dproci-ousanoxnerin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների, ովքեր մեր երկիր են ժամանել ծանոթանալու Հայաստանի կառավարման համակարգին, իրականացվող բարեփոխումներին և տեղի ունեցած փոփոխություններին:

Վարչապետը ողջունել է ուսանողների այցը Հայաստան և նրանց խնդրանքով անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական ու հաստատակամ գնում է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ճանապարհով, ինչը նոր և իրական փոփոխություններ կբերի հասարակության կյանքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարևոր է, որ այդ փոփոխություններին անհատական մասնակցություն են ունենում նաև քաղաքացիները և իրենց քայլերով արտոնում կառավարությանը՝ իրականացնելու այդ փոփոխությունները: «Մենք լավատես և վստահ ենք մեր ներկայի ու ապագայի հարցում: Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ այսօրվա իր ելույթին՝ նշել է, որ այն ուղղված էր հանրապետությունում ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանության բացակայության խնդրին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, ուստի այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ է: 

Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության առաջնահերթություններին, դատաիրավական ոլորտում փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և հարցերին հանգամանալից պատասխանելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ