Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքն է ուղղում վիրավոր զինվորներին

am es
vehapar-hayrapete-soutapouyt-apaqinman-ir-maxtanqnern-e-ouxxoum-viravor-zinvornerin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։

Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին:

Հայոց Հայրապետի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին: Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին:

Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն ի հանգիստ հոգվոց զոհված հայրենյաց պաշտպան զինվորների:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ