Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Վերելակ չի ընկել. Հակոբ Կարապետյան

am
verelak-ci-enkel-hakob-karapetyan

Վերելակ չի ընկել. ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված տեղեկատվությանը, թե Դավթաշեն 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակն ընկել է:

Կարապետյանը մասնավորապես գրել է. «Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ