Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները
Հովհաննես Շիրազ

Վերելակային քաղաքականությունը շարունակվում է  

verelakayin-qaxaqakanoutyoune-sarounakvoum-e

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Արևելյան գործընկերության տասնամյակի կապակցությամբ հանդիպման ժամանակ «տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ ։ Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների «կարճատև շփումները» սկսվել էին ԱՊՀ շրջանակներում Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ և շարունակվում են մինչ օրս։

Սակայն, հիմնական հարցը, որ մտահոգում է փորձագիտական շրջանակներին, արդյոք, այդ կարճատև շփումները, որոնք «վերելակային քաղաքականություն» կամ բանակցություններ անունն են կրում, նպաստավոր են Հայաստանի ու Արցախի  համար։ Առաջին, հայտնի հանդիպումից հետո պետականամերձ ԶԼՄ-ները տարածում էին այն կարծիքը, թե իրավիճակը սահմանին կտրուկ կերպով լավացել է։

Շարունակվող հանդիպումները, տարբեր ձևաչափի համաժողովների ու գագաթաժողովների ժամանակ, իշխանությունը գովերգող ԶԼՄ-ները ներկայացնում էին որպես լուրջ առաջնթաց Արցախյան հիմնահարցում, ու որ կարևոր է հրադադարի պահպանումը սահմանին։ Չնայած, նմանատիպ լավատեսական սպասումների` իրականությունն այլ էր և, ցավոք,  դիպուկահարների կրակը սահմանին շարունակվում էր ու կան նաև զոհեր։

Այդ ընթացքում, այսպես կոչված վերելակային զինադադարի պահպանման, տեղի էր ունենում նաև ադրբեջանական դիրքերի շարժ և դրանց ամրապնդման գործընթաց։ Առաջին ակնառու դեպքը, Նախիջևանի սահմանին, Արենի գյուղի հարևանությամբ թշնամու դիրքերի տեղաշարժն էր, ինչի արդյունքում դեպի Հայաստանի Հանրապետության հարավը՝ Սյունիք գնացող ճանապարհը հայտնվեց ադրբեջանական կրակի տակ։

Օգտվելով, այսպես կոչված, «զինադադարի» հաստատումից Ադրբեջանը սկսեց հսկայածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնել իր դիրքերի ամրապնդման համար։ Նշենք, որ նմանատիպ աշխատանքների փորձեր կատարվում էին նաև նախկինում ևս, սակայն այն ժամանակ հայկական կողմի պարբերական կրակը հակառակորդին ստիպում էր չշարունակել այդ աշխատանքները։

Այս անգամ, վերելակային պայմանավորվածությունների պահպանման պատրվակով հայկական կողմին արգելվել էր կրակ բացել և ադրբեջանցիներին հաջողվեց ավարտին հասցնել իրենց աշխատանքներն ու էականորեն ամրապնդել դիրքերը։ Նախկինում Ադրբեջանը այդ դիրքերի ամրապնդումը չէր կարևորում, քանի որ համարվում էր` այդ պաշտպանական գիծը հայկական կողմին է ձեռնատու։

Սակայն, ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ հնարավոր նոր բախման դեպքումը հայկական զինված ուժերը կարող են ոչ միայն պաշտպանվել, այլև հաջողությամբ գրոհել և նոր տարածքներ ազատագրել։ Ու եթե Ադրբեջանի համար իրենց իսկ զինվորների կյանքը արժեք չունի, սակայն նրանք շատ ծանր են տանում նոր տարածքների հնարավոր կորուստի գաղափարը, հետևաբար, օգտվելով, մեր վերելակային դիվանագիտությունից ամրապնդում են շփման գիծը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ