Վեթթինգի ներդրումը նախորդ իշխանությունների նշանակած դատավորների դեմ ուղղված չէ. նախարար

am
vettingi-nerdroume-naxord-isxanoutyounneri-nsanakac-datavorneri-dem-ouxxvac-ce-naxarar

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն, անդրադառնալով երեկ կատարված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն, դեռևս չշտապես գնահատական տալ. «Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները, սա քաղաքական գործընթաց էր, և ես դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ: Ժամանակը կգա, կտամ»:

Նախարարը կատարվածին գնահատական տալ չշտապեց, բայց համաձայնեց, որ այսօր դատական համակարգում իսկապես խնդիրներ կան. «Այն որ դատական համակարգում և դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, և որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է այսուհետ Հայաստանում դատական համակարգում վեթթինգ կիրառվի, նախարարն ասաց. «Առաջին անգամը չէ, որ աշխարհում վեթթինգ է կիրառվում, այս պահին եվրոպական կառույցների հորդորով այն կիրառվում է Ալբանիայում, և այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Դատավորների նկատմամբ վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվելու»:

Ինչ վերաբերում է հարցին,  արդյո՞ք այս կերպ միշտ նոր իշխանությունները հնարավորություն չեն ունենա ազատվել նախորդ իշխանությունների նշանակած դատավորներից, Արտակ Զեյնալյանն ասաց. «Սա նախորդ իշխանությունների նշանակած դատավորների դեմ ուղղված չէ, և մենք ամեն ինչ կանենք, որ այդ մտավախությունը փարատվի»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ