Վան Գոգի ենթադրյալ ատրճանակը վաճառվել է ավելի քան 160 հազար եվրոյով

am ru
vo-francii-bolee-cem-za-160-tis-prodan-pistolet-van-goga

Ատրճանակը, որով, ինչպես ենթադրվում է, ինքնասպան է եղել հայտնի նկարիչ Վինսենտ Վան Գոգը աճուրդում վաճառվել է 162,5 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է Drouot  աճուրդի տունը, տեղեկացնում է TASS-ը:

«Այն ատրճանակը, որը Վան Գոգը կարող էր օգտագործել ինքնասպանություն գործելու համար, 162,500 եվրոյով վաճառվել է», - ասված է Drouot-ի հաղորդագրության մեջ: Նախքան աճուրդի մեկնարկը այն գնահատվում էր 40-60 հազար եվրո:

Նշվում է, որ հնարավոր չէ հաստատել արդյո՞ք հենց այդ զենքն է օգտագործվել նկարչի կողմից, թե ոչ: Ատրճանակը հայտնաբերվել է ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ կոչվող համայնքում գտնվող ամրոցի շրջակայքում 1960 թ. տեղացիներից մեկի կողմից:

Վան Գոգի հետ զենքի առնչության մասին վկայությունը տեղ է գտել տեղացի պատմաբան Ալեն Ռոյանի գրքում, որը մանրամասն ուսումանսիրություն է արել և համեմատել է  արխիվային փաստաթղթերի հետ:

Պատմաբանի հետազոտությունից պարզ է դառնում, որ ատրճանակի այդպիսի մոդելը տարածված է եղել նկարչի ապրած տարիներին և միայն այդ ատրճանակի համար էին օգտագործվում 7 մմ տրամաչափով փամփուշտներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ