Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Վրացահայ գործարարը Զուրաբիշվիլիին հրավիրել է իշխանի և ձկնկիթի համտեսի

am
vracahay-gorcarare-zourabisviliinhravirel-eisxani-e-cknkiti-hamtesi

Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալալքի և Նինոծմինդայի շրջաններ, որոնք խիտ բնակեցված են հայկական համայնքով, և դա առաջին այցն էր այդ շրջան նախագահ ընտրվելուց հետո։

Սալոմե Զուրաբիշվիլին իր այցը սկսել է ապրիլի 13-ին՝ մեկնելով շրջանում հայտնի «Իշխան» ձկնաբուծարան։ Ձկնաբուծարանի տնօրեն, գործարար Արմեն Խաչատրյանը, Վրաստանի նախագահին ցույց է տվել, թե ինչպես է ձուկն աճեցվում, և հրավիրել իշխանի և ձկնկիթի համտեսի։

Վրաստանի նախագահը ապրիլի 14-ին այցելել է նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չի եղել, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին կիրակի նշում է Ծաղկազարդը:

Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով է գնացել Սուրբ Խաչ եկեղեցի:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

Այնուհետ, Զուրաբիշվիլին այցելել է տեղի վրացական դպրոց և արվեստի դպրոց, որտեղ խոսել է շրջանի բնակիչների համար վրացերենի՝ որպես պետական լեզվի իմացության կարևորության մասին։ «Լեզուն դեպի հարաբերություններ, մշակույթ, պետության ուժեղացում գլխավոր դուռն է։ Ես պատասխանատու եմ այն բանի համար, որ վրացերենն այս երկրում իսկական պետական լեզու դառնա, Վրաստանի բոլոր քաղաքացիների լեզուն», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Նախագահը հիշատակել է 2018 թ. ամռանն օրենսդրությունում ընդունված կարևոր փոփոխությունների մասին, որոնք իրավունք են տալիս վերականգնելու Վրաստանի կորցրած քաղաքացիությունը, և ասել է, որ «պետությունն ընդառաջ է գնացել բնակչության խնդրանքներին և այժմ բնակչությունից է պատասխան քայլեր սպասում, մասնավորապես՝ վրացերենի առնչությամբ»։

Նախագահը նաև ասել է.«Ես մեծ ցանկություն ունեմ այնպես անել, որ բոլորը [Ջավաքի բնակիչները] դառնան Վրաստանի լիարժեք քաղաքացի։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի․․․ դուք էլ անեք այդ քայլը․․․ լեզուն ուսումնասիրեք այն մակարդակով, որ կարողանաք այդ փոքրիկ թեստը հանձնել, որն անհրաժեշտ է քաղաքացիության վերականգնման համար։ Դա մեծ մասամբ խորհրդանշական թեստ է, սակայն մեծ նշանակություն ունի»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ