Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Վրաստանի հաշվարկը սխալ դուրս եկավ. փորձագետ

vrastani-hasvarke-sxal-dours-ekav-porcaget

Այն, որ Վրաստանում մեծ բարեփոխումներ են եղել 2004-12 թվականներին, և դրանք շատ կտրուկ էին, չի նշանակում, որ դրանք բերելու էին հասարակության բարգավաճմանը: Այս մասին Թեքեյան կենտրոնում կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» քննարկման ժամանակ նշեց վերլուծաբան Հրանտ Միքայելյանը:

Նրա դիտարկմամբ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» համար առաջնային խնդիրները երկուսն էին, երբ այն ընտրվում էր 2012 թվականին. «Առաջին, որ այս դաշինքը կկարողանա ՌԴ-ի հետ կապերը վերականգնել՝ առանց համակարտության գոտիներում որևէ զիջումների և նույնիսկ հակառակ, ակնկալվում էր, որ եթե Սահակաշվիլիի վարած քաղաքականությունն այդ գոտիների նկատմամբ տապալվել է, որովհետև նա կոշտ միջոցների էր դիմում, ապա «Վրացական երազանքը» պետք է ավելի նուրբ քաղաքականությամբ կարողանա Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնի: Երկրորդ, տնտեսական զարգացումները, որը ևս կապված էր Ռուսատսանի հետ: Այն, որ Բիձինա Ինավաշվիլին միլիարդատեր էր և որ ցանկաություն ուներ վերականգնելու հարաբերություննեը ՌԴ-ի հետ, ընկալվում էին որպես հնարավոր միջոց՝  հասնելու երկրի բարգավաճության: Սակայն, ինչպես տեսանք, այս երկու հարցերում էլ Վրաստանը չկարողացավ առաջընթաց գրանցել, ինչը ապալեգիտիմիզացրեց իշխող կուսակցությանը»:

Վերլուծաբանն ընդգծեց, որ իշխանության գալուց հետո «Վրացական երազանքը» հրաժարվեց իր մեդիաներկայությունից, նույնիս փակեցին իրենց հեռուստաալիքը: Նրանք նույնիսկ չէին ձգտում պրոպագանդա իրականացնել պետական հեռուստաալիքներով: Սակայն 2016-ից այդ քաղաքականությունը սկսեց իր բացասական արդյուքնները տալ, և կուսակցությունը փորձեց արագ միջոցներ ձեռնարկել, սակայն ժամանակը կրոսված էր:

Հրանտ Միքայելյալնի դիտարկմամբ՝ Վրաստանում, ինչպես և հաճախ Հայաստանում, լավ չեն պատկերացնում Ռուսաստանի քաղաքական վիճակը և թե ինչպես կվարվի Ռուսաստանի իշխանությունն այս կամ այն դեպքում: «Սա չիմանալով՝ իրենց հաշվարկը սխալ դուրս եկավ: Նրանց թվում էր, թե հռետորաբանությունը թեթևացնելով հաջողություն կուենենան,  սակայն ապարդյուն: Ըստ սոցիոլոգիական հարցումների էլ՝ Վրաստանում աճել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, թե պետք չէ ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնել»,- ասաց փորձագետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ