Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

«Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու». նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ուժային եռամարտի աշխարհի առաջնության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանի

am es
vstah-em--or-dou-ouris-barcounqner-el-es-nvajelou-naxagah-armen-sargsyane-hyourenkalel-e-oujayin-eramarti-asxarhi-arajnoutyan-paralimpik-ceoum-haxtox-janacvac-georg-afrikyani

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:

Գևորգ Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի և այն աջակցության համար, առանց որի ինքը չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնել: Նա նաեւ ասել է, որ լի է նոր հաղթանակներ տոնելու վճռականությամբ և առաջիկայում պատրաստվում է մասնակցել Վրաստանում կայանալիք առաջնությանը:

Շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը հաղթել էր նաև անցյալ տարի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որից հետո հյուրընկալվել էր Հայաստանի նախագահի նստավայրում:

Ի նշան երախտագիտության՝ այսօրվա հանդիպմանը Գևորգ Աֆրիկյանը, նրա մարզիչ Դավիթ Ասոյանը և ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել նախագահ Սարգսյանին: «Սա ընդամենը սկիզբն է: Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու և ոչ միայն սպորտում»,-ասել է Հանրապետության նախագահը:

Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:

Հանրապետության նախագահը խոստացել է նաև առաջիկայում այցելել մարզիկին և տեսնել, թե ինչպես ու ինչ պայմաններում է նա մարզվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ