Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

Վտանգավո՞ր են Սևանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները. «Հայաստանի Հանրապետություն»

am
vtangavor-en-seani-hamar-anabena-cexi-jrimournere-hayastani-hanrapetoutyoun

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Ինչ տեսակի ջրիմուռ է այդ anabaena-ն և ինչպես կարող է վնասել Սևանին:

Պարզվում է՝ կապտականաչ ջրիմուռները երբեմն անվանում են նաև ցիանոբակտերիաներ: Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ և այլն). երևույթն անվանում են ջրի «ծաղկում»: Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք և այլն: Սևանա լճում ջրի «ծաղկում»  են առաջացնում անաբենա ցեղի տեսակները: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը հաստատեց, որ անաբենա ցեղի տեսակներն ունեն տոքսիկ և ոչ տոքսիկ շտամներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ