Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Վթարից տուժած վերջին քաղաքացու տեղափոխման համար սպասում ենք բժիշկների թույլտվությանը. Ռուբեն Սադոյան

am
vtaric-toujac-verjin-qaxaqacou-texapoxman-hamar-spasoum-enq-bjiskneri-touyltvoutyane-rouben-sadoyan

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն անդրադարձել է նախօրեին Թբիլիսիի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարին:

«Ինչպես արդեն գիտեք Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ և բացի այդ, մեքենայի ուղևորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրավորներին ապաքինում եմ մաղթում, իսկ զոհերի հարազատներին՝ համբերություն։

 

Արդեն երեք օր է դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է վիրավորների և զոհերի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը և այդ ընթացքում ես ստանում եմ բազմաթիվ արձագանքներ (նաև վրացիներից), որոնք մի պահ շարժեցին հպարտությունս։ Արձագանքողներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը սրտացավությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր քաղաքացիներին։

 

Եվ, իրոք, այսօր հասել ենք մի կետի, երբ մեկ օրվա ընթացքում մեր պետությունը հնարավոր դարձրեց երեք վիրավորների և երեք զոհերի Հայաստան տեղափոխումը, Հայաստանից ժամանած ուղղաթիռն այսօր առավոտյան տեղափոխեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, իսկ վերջին տուժածի տեղափոխման համար էլ սպասում ենք բժիշկների թույլտվությանը։

Ցանկանում եմ բարձր պրոֆեսիոնալիզմի և հիանալի համագործակցության համար իմ խորին շնորհակալությունը հայտնել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և նրա տեղակալ Հովհաննես Հարությունյանին։ Արսենն այս ողջ ընթացքում Երևանից համակարգում էր տեղափոխման գործընթացն, իսկ Հովհաննեսը, երկու օր շարունակ գտնվելով Թբիլիսիի հիվանադանոցներում, պարզապես փայլուն կերպով իրականացրեց իր պարտականությունները։

 

Շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի ղեկավարությանը և բժիշկներին, որոնց հսկողության ներքո ծայրահեղ ծանր հիվանդը տեղափոխվեց Հայաստան:

Երախտագիտությունս եմ հայտնում նաև վրացական կողմին ցուցաբերած օժանդակության համար»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ