Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

am
xorhrdakcoutyounner-hh-e-rd-artaqin-gorceri-naxararoutyounneri-mije

Մայիսի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվեց ԱՄՆ-ի և Կանադայի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ