Հովհաննես Թումանյան - Հայոց Լեռներում

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին, երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում, կանաչ լեռներում։

Կարդալ ավելին

Զատիկի կուլիչ պատրաստելու ամենահեշտ տարբերակը

am en ru es
zatiki-koulic-patrastelou-amenahest-tarberake

Բաղադրությունը

500 գրամ կաթ
1 բաժակ սերուցք
2 բաժակ շաքարավազ
5 հատ ձու
3 ձվի դեղնուց
100 գրամ խմորիչ
130 գրամ կարագ
2 կգ ալյուր
Աղ մի պտղունց, վանիլին
300 գրամ չամիչ կամ չիր

Գլազուր

3-4 ձվի սառեցրած սպիտակուցները հարել, ավելացնել 1 բաժակ շաքարի փոշի և լավ հարել:

Պատրաստման եղանակը

Անպայման մաղել ալյուրը, այն անպայման սենյակային ջերմաստիճանի պետք է լինի: Չամիչի վրա եռման ջուր լցնել, թողնել 15-20 րոպե, քամել և փռել սրբիչի վրա: Կաթն ու սերուցքը տաքացնել մի փոքր, ավելացնել աղն ու խմորիչը, խառնել: Ձվերն ու դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթի խառնուրդին, խառնել: Այնուհետև այնքան ալյուր ավելացնել, որ թանձր թթվասերի խտության լինի խմորը: Խմորը 15-30 րոպե դնել տաք տեղ, և երբ սկսվեն պղպջակներ հայտնվել, շարունակեք ավելացնել մնացած ալյուրը՝ քիչ-քիչ: Վերջում ավելացնել տաքացրած, բայց ոչ շատ տաք կարագը և խառնել: Ավելացնել չամիչն ու չրերը, եթե ցանկանում եք, խառնել և մոտ 4 ժամ և ավելի դնել տաք տեղ, այն պետք է կրկնակի ավելանա:

Երբ խմորը պատրաստ լինի, դնել սեղանի վրա, որպեսզի հանգստանա: Այնուհետև ջեռոցի կաղապարները պատել բուսայուղով և կիսով չափ լցնել խմորը, թողնել՝ կրկին հանգստանա՝ 1 ժամ: Ջեռոցը դնելուց առաջ վրան հարած ձու քսել: Ջեռոցը տաքացնել 100 աստիճան, ջեռոցի հատակին ամանով ջուր դնել, սկզբում 10 րոպե այդ ջերմաստիճանով թխել, այնուհետև 25-30 րոպե՝ 180 աստիճանով: Երբ խմորը պատրաստ լինի, անմիջապես չհանել կաղապարներից, միայն սառելուց հետո:

Գլազուրը լցնել կուլիչների վրա և զարդարել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ