Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Զիդանի և Բեյլի հարաբերությունները կտրուկ սրվել են

zidani-e-beyli-haraberoutyounnere-ktrouk-srvel-en

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և թիմի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի միջև լուրջ կոնֆլիկտ է ձևավորվել։

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բետիսի» դեմ հանդիպմանը Գարեթ Բեյլը այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։ Զայրացած ուելսցին անգամ խաղից հետո չմոտեցավ տրիբունաներին, որպեսզի շնորհակալություն հայտնեն երկրպագուներին, փոխարենը անհապաղ հեռացավ հանդերձարան։ Խաղից հետո Զիդանը հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե նույնիսկ ֆուտբոլի կանոնները թույլատրեին 4-րդ փոփոխությունը կատարել, նա միևնույն է Բեյլին խաղադաշտ դուրս չէր բերի։

Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Զիդանը Բեյլին ասել է, որ իր համար նոր ակումբ փնտրի։ Խնդիրն այն է, որ Բեյլը անգամ չի էլ մտածում «Մադրիդից» հեռանալու մասին։ Եվ ստեղծված իրավիճակում  Բեյլն առաջարկեց լուծման իր տարբերակը, որն ակումբի շահերից չի բխում։ Այսպես, Բեյլը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվում է միայն 3 տարի անց: «Եթե նրանք ուզում են, որ ես հեռանամ, ապա պետք է վճարեն ինձ 15 մլն ֆունտ ամեն մի մրցաշրջանի համար: Իսկ եթե ոչ, ես կմնամ այստեղ և գոլֆ կխաղամ»,- ասել է ֆուտբոլիստը:

Հետաքրքիրն այն է, որ ոչ մի թոփ ակումբ չի հետաքրքրվում Գարեթ Բեյլի ծառայություններով, չնայած Բեյլն ամենևին էլ վատ խաղացող չէ: Նա այսօրվա ֆուտբոլում լուրջ եղանակ կարող է ստեղծել ։

Պարզապես ակումբներին փոքր-ինչ վանում է Բեյլի բարձր աշխատավարձը և վնասվածքները՝ ինչը ուելսցին մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ է ստանում։ Հատկանշական է, որ Զիդանը վերջին ասուլիսի ընթացքում կրկին անդրադարձել է Բեյլին՝ ասելով, որ չգիտի, թե ինչ կլինի ապագայում, բայց ներկա պահին խաղադաշտում չի զգում Գարեթ Բեյլի կարիքը։

Ինչ կլինի հետագայում, դեռևս պարզ չէ. սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ