Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

am
zohrab-mnacakanyane-masnakcel-e-qaxaqaciakan-hasarakoutyan-herankare-xoragrov-qnnarkmane

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Քաղաքացիական հասարակության հեռանկարը. Ամփոփելով ԱլԳ քաղաքականությունը և 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի համար մշակելով ռազմավարություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով քննարկումը, որին որպես բանախոսներ ելույթներով հանդես եկան աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը, ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը և ԱլԳ քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ Լեյլա Ալիևան:

Ինչպես տեղեկանում ենք Հ ԱԳՆ լրատվության բաժնից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց նման ձևաչափերով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռնում քաղաքացիական հասարակությանը ներգրավվել չափազանց կարևոր խմբակային  քննարկումներում և վերլուծություններում:

Նախարարի խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած զարգացումները և պատերազմների աղետը հանգեցրել են միասին աշխատելու ձգտման ամրապնդմանը՝ դրանց կրկնությունը կանխելու համար, և այդ առումով ներկայիս Եվրոպան տարածաշրջանային համագործակցության բազմազան հարթակների մեծ առավելություն ունի, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև դրանց շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները՝ Վիշեգրադյան քառյակը և Արևելյան գործընկերությունը: «Լինելով տարբեր՝ մենք բոլորս Եվրոպա ենք, երբ խոսքը վերաբերում է արժեքներին, քաղաքակրթական կապերին և քաղաքակրթական համախմբվածությանը: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն, օրենքի գերակայություն. սրանք են այն արժեքները, որոնց մասին մենք խոսում ենք: Եվ համագործակցության միջոցով դրանց ամրապնդումը շարունակական խնդիր է: Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք ամրապնդել ենք մեր պատկանելության զգացումը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

«Մեզ համար սա նախ և առաջ վերաբերում է արժեքներին: Եվ, ըստ էության, արժեքների համատեքստում մենք շահում ենք այդ համագործակցությունից։ Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, համագործակցության արդյունք և արգասիք է: Ես շատ հպարտ եմ այստեղ տեսնել Հայաստանի այդքան պահանջատեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և իրենց հետ մենք ունենք փոխգործակցության տարբեր ձևաչափեր, որոնց շրջանակներում հաճախ քննադատության ենք ենթարկվում: Բայց հենց սա է այն ձևը, որի միջոցով դու փորձարկում ես քո գործողությունները` որպես կառավարություն, փորձարկում ես քո հաշվետվողականությունը: Հայկական պետության էվոլյուցիան իր դրսևորումը գտավ ապրիլ և մայիս ամիսներին: Մենք կառուցում էինք հասարակություն, երկիր՝ մեր ընտրած հստակ մոդելի համաձայն», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այդ ճանապարհը ոչ միշտ է հարթ եղել, «սակայն շատ հետևողական ենք եղել մեր հասարակության կայունությունը կառուցելու գործում, որպեսզի հնարավոր լինի առարկայականացնել այն, ինչը կոչում ենք հավաքական արժեքներ»:

Հետագա փուլերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ իր կարծիքով առաջնայինն առկա արժեքային համակարգի կարողությունների ամրապնդումն է:

«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, և զգայունությունը չափազանց կարևոր է: Վերջին 10 տարիները վերաբերում են այն Եվրոպայի ստեղծմանը, որը զարգանում է սկսած 1989թ.-ից: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձևաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արևելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարևոր մասն է»:

Այնուհետև, ԱԳ նախարարը պատասխանեց Արևելյան գործընկերության երկրները ներկայացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Եվրամիություն գործընկերության արդյունքում նորմատիվ բազայի մերձեցմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ